Բասկետբոլի նոր
«ուղղաթիռային» ռեկորդ
(տեսանյութ)
15:38 • 17.03.12
Ամերիկյան NCAA բասկետբոլային լիգայի բասկետբոլիստները յուրահատուկ տեսանյութ են պատրաստել, որը համացանցում դիտվել է տասնյակ հազարավոր անգամ։
Նրանք ուղղաթիռից մոտ 58.5մ բարձրությունից մի քանի անգամ գնդակներ են նետել բասկետբոլի զամբյուղը, սահմանելով նետման հեռավորության նոր համաշխարհային ռեկորդ, գրում է orange.co.uk-ը։
Հավանեցիր? դե տեղեկացրու ընկերներիդ

Աշխարհի ամենաշքեղ 10
հանգստի սենյակները
օդանավակայաններում
(լուսանկարներ)
16:40 • 14.03.12
Ճամփորդությունն առավել հաճելի դարձնելու համար աշխարհի բազմաթիվ օդանավակայաններում ստեղծվել են հանգստի սրահներ: Աշխարհի ամենաշքեղ հանգստի սենյակը` Etihad's Diamond First Class-ը, գտնվում է ՄԱԷ-ի մայրաքաղաք Աբու Դաբիի միջազգային օդանավակայանում, տեղեկացնում է News.com.au կայքը:
Etihad's Diamond First Class հանգստի սենյակում կան բոլոր շքեղությունները: Այստեղ գտնվող ուղևորին կմերսեն ամենաարհեստավարժ մասնագետները, ինչպես նաև անվճար կոնյակ ու սիգար կտրամադրվի:

_2-րդ տեղում Լոնդոնի Հիթրոու Օդանավակայանում գտնվող Virgin Atlantic Clubhouse-ն է: Առաջատար եռյակը եզրափակում է Սիդնեյի Qantas First Class Lounge-ը, որտեղ գտնվող ուղևորներին առաջարկվում է 50ր տևողությամբ անմոռանալի մերսում:
Տասնյակում տեղ են գտել նաև` Լոնդոնի մեկ այլ` Գեթուիք օդանավակայանի, Ֆրանկֆուրտի, Հոնգ Կոնգի, Հելսինկիի, Բանգկոկի, Մադրիդի և Փարիզի օդանավակայաններում հանգստի սենյակները:
Հավանեցիր? դե տեղեկացրու ընկերներիդ
Ց
Բանջարեղենային նվագախումբը
(տեսանյութ)
18:00• 13.03.12
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում բնակվող Նան Վեյփինգ և Նան Հեյդոնգ երկու եղբայրները առանձնանում են իրենց արտասովոր կարողություններով, տեղեկացնում է The Telegraph-ը:
Նրանք կարողանում են նվագել կարտոֆիլի, գազարի սոխի, կաղամբի և այլ բանջարեղենով։ Ընդ որում, բանջարեղենն այնպես են «նվագում», որ յուրաքանչյուրն առանձանանում է իր հնչյունով։
Այժմ այս յուրահատուկ բանջարեղենային նվագախմբի շնորհիվ յուրաքանչյուր համերգի ժամանակ Նան եղբայրներն աշխատում են 3-5 հազ ֆունտ ստեռլինգ։

Ռուսները և կորեացիները
համատեղ մամոնտ
կկլոնավորեն
14:33 • 13.03.12
Ռուս և հարավկորեացի գիտնականները որոշել են համատեղ մամոնտ կլոնավորել: Համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է Սեուլում, գրում է vz.ru-ն:
«Մեր ծրագրի նպատակն է համագործակցել հնագույն կենդանիների գենոմների ուսումնասիրման բնագավառում և գլխավոր խնդիրներից է համարվում մամոնտի կլոնավորումը, որոնք վերացել են 4500 տարի առաջ», - ասել է ռուս մասնագետներից մեկը` վստահ լինելով, որ ծրագրի իրականացման դեպքում 10 կամ 20 տարի հետո կլոնավորված մամոնտ կլինի:
«Սկզբում մենք միասին կենսաբանական նյութեր կփնտրենք Յակուտիայի հյուսիսում (առավել հաճախ Յակուտիայում են հայտնաբերվում մամոնտի մնացուկներ), քանի որ մեր ունեցած նյութերը կորեացի գործընկերներն այնքան էլ հարմար չեն համարում», - հավելել է մասնագետը:
Ծրագիրը կֆինանսավորեն երկու կողմերը: Համագործակցության գործարքը կնքվել է դեռ միայն 3 տարի ժամկետով, սակայն ժամկետը երկարացնելու հնարավորությամբ:
Կլոնավորման համար կօգտագործվի ժամանակակից հնդկական փիղ:

ԱՄՆ-ում «ջերմային թնդանոթ» է
ստեղծվել ցուցարարներին ցրելու
համար (տեսանյութ)
20:35 • 12.03.12
Ամերիկյան Raytheon պաշտպանական ձեռնարկությունը Վիրջինիա նահանգի Կուանտիկո բազայում փորձարկել է իր ստեղծած նոր, ոչ մահացու զենքը` «միկրոալիքային թնդանոթը»: Փորձարկումն իրականացվել է «ծովային կատուների» վրա, որոնք հանդես են եկել որպես ցուցարարներ:
«Ակտիվ հակազդման համակարգ» անունը կրող զենքը (Active Denial System, ADS) թիրախին կրակում է էլեկտրամագնիսական ալիքներով, մինչև 1.000 մետր հեռավորության վրա: Ինչպես գրում է Stars and Stripes-ը, արդյունքում տեղի է ունենում բաց ջեռոցի էֆեկտ, որի պատճառով մարդիկ ստիպված են լինում փախչել:
«Ջերմային թնդանոթը» փորձարկվել է 11 հազ մարդու վրա, ինչից հետո ADS-ի ստեղծողները շնորհանդես են անցկացրել լրագրողների համար: Նրանք նաև նշել են, որ այն վտանգավոր չէ մարդու առողջության համար, ավելին` դրա ճառագայթներն անվտանգ են նաև հղիների համար:
ԱՄՆ պաշտպանոթյան նախարարությունը «թնդանոթի» ստեղծման համար ծախսել է մոտ 120 մլն դոլար:

Մերկ հեծանվավազք
Հարավաֆրիկյան
Հանրապետությունում
(լուսանկարներ)
20:09 • 11.03.12
Հարավաֆրիկյան Հանրապետության Քեյփթաուն քաղաքում տեղի է ունեցել եզակի հեծանվավազք, որին մարզիկները մասնակցել են մերկ վիճակում, տեղեկացնում է Shinbow ամսագիրը։
Մարզիկ-մարզուհիներին միացել են այլ քաղաքացիներ։
Միջոցառման գլխավոր նպատակն է եղել իշխանությունների ուշադրությունը սևեռել հեծանվասպորտի զարգացմանն ու տարածմանը։
Հավանեցիր? դե տեղեկացրու ընկերներիդ
Մարզիկ-մարզուհիներին միացել են այլ քաղաքացիներ։
Միջոցառման գլխավոր նպատակն է եղել իշխանությունների ուշադրությունը սևեռել հեծանվասպորտի զարգացմանն ու տարածմանը։
Հավանեցիր? դե տեղեկացրու ընկերներիդ
Հավանեցիր? դե տեղեկացրու ընկերներիդ
Մարտի 11-ը Ռոմեոյի և Ջուլիետի
նշանադրության օրն է
12:52 • 11.03.12
Ըստ անգլիացի աշխարհահռչակ դրամատուրգ Ուիլյամ Շեքսպիրի՝ մարտի 11-ը Ռոմեոյի և Ջուլիետի նշանդրեքի օրն է։
Սիրահարաններն այս օրը գաղտնի նշանվում են, որն օրհնում է հայր Լորենցոն, ով Աստուց խնդրում է, որ ապագան վիշտ չբերի զույգին և որ Աստված «քաղցր աչքով նայի այս սուրբ ծեսի վրա»։
«Ռոմեո և Ջուլիետ» հայտնի ողբերգությունը՝ երկու սիրահարների դժբախտ հարաբերությունների մասին է, որի հիմքում ընկած է երկու հակառակորդ գերդաստաններից`Մոնդեգյուներից և Կապուլետներից սերված Ռոմեոյի և Ջուլիետի սիրո պատմությունը:
Գործողությունները կատարվում են Վերոնայում և Մանտուայում: Մոնդեգյուները և Կապուլետները` երկու ազնվական ընտանիքներ, իրենց թշնամությամբ անընդհատ խաթարում են քաղաքի անդորրը: Հենց այդ թշնամությունն էլ դառնում է Ռոմեոյի և Ջուլիետի ողբերգական մահվան պատճառը: Սիրահարների մահն առիթ է դառնում, որպեսզի Կապուլետների ու Մոնդեգյուների կլանները հաշտվեն։

Ամերիկուհիները Facebook-ի
միջոցով բացահայտել են, որ
ամուսնացած են նույն
տղամարդու հետ
14:04 • 10.03.12
ԱՄՆ-ի երկու բնակչուհի, Facebook-ի «հնարավոր ընկերներ» ֆունկցիայի միջոցով բացահայտել են, որ ամուսնացած են նույն տղամարդու հետ:
Նրանցից մեկը սոցցանցի «առաջարկած» ընկերների ցանկում տեսել է մի կնոջ, ում ամուսնական լուսանկարները «փորփրելով» ճանաչել է իր ամուսնուն և անմիջապես զանգահարել է իրավապահներին:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, պարզվել է, որ բանտային սպա Ալան Լ. Օ'Նիլը, նախկին անունով Ալան Ֆալկը, 2001 թ.-ին ամուսնացել է իր առաջին կնոջ հետ: 2009 թ.-ին արդեն, նա հեռացել է քաղաքից և նորից ամուսնացել է` առանց նախորդից ամուսնալուծվելու:
Եթե նա մեղավոր ճանաչվի կրկնակի ամուսնությունների համար, ապա նրան սպառնում է մինչև մեկ տարվա ազատազրկում:

LSD թմրամիջոցը բուժում է
ալկոհոլիզմը. Հետազոտություն
15:49 • 09.03.12
Ըստ Journal of Psychopharmacology-ում նորվեգացի գիտնական Փալ Օրյան Յոհանսենի հրապարակած զեկույցի` LSD թմրամիջոցն արդյունավետ կարող է լինել ալկոհոլիզմով տառապող մարդանց բուժման համար:
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ թմրադեղից առաջացած տեսիլքները օգնում են ալկոհոլամոլներին կտրվել իրականությունից, վերանայել իրենց կյանքը և այլևս ալկոհոլ չօգտագործելու հստակ որոշում կայացնել, գրում է the Telegraph-ը:
Հիշեցնենք,որ 60-70ականներին մի շարք բուժհաստատություններ փորձեր են անցկացրել LSD-ի արդյունավետությունը ստուգելու համար, սակայն որևէ լուրջ եզրահանգման չէր եղել:
Յոհանսենը հիմնվելով նախկին և ներկա փորձերի արդյունքների վրա` հաստատել է LSD-ի դրական ազդեցությունը, սակայն շեշտել, որ թմրադեղը կարող է նոր անցանկալի կախվածություն առաջացնել:

Ապագա հանցագործներին կարելի
է բացահայտել 2 տարեկանում
20:18 • 08.03.12
Ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կարգապահության հարցերով գլխավոր խորհրդատու Չարլի Թեյլորի զեկույցի`ապագա հանցագործին կարելի է բացահայտել 2 տարեկանում` հիմնվելով երեխայի բնավորության վրա, գրում է The Telegraph-ը:
Ըստ Թեյլորի`երեխայի վաղ տարիքից սկսած ծնողներից ու դաստիարակներից պահանջվում է առավելագույն ուշադրություն ցուցաբերել նրա պահվածքին` հետագա խնդիրներից խուսափելու համար:
Թեյլորն առաջարկել է 5-6 տարեկան անկարգ և ագրեսիվության նշաններ ցուցաբերող երեխաների համար հատուկ դպրոց ստեղծել, որտեղ նրանք երեխաների հետ հոգեբանական աշխատանք կտանեն և նրանց կօգնեն ավելի կարգապահ դառնալ:

Ստրիպտիզ պարող ռոբոտը
(տեսանյութ)
13:12 • 08.03.12
Գերմանական Հանովեր քաղաքում շարունակվող CeBIT բարձրակարգ տեխնոլոգիաների տոնավաճառի ժամանակ ցուցադրվել է մի ռոբոտ, որը կենցաղային գործողություններ կատարելուց զատ, ունակ է մերկապար պարել, տեղեկացնում է Orange.co.uk լրատվականը:
DJ անունով ռոբոտը պատրաստվել է մեքենայի տարբեր մասերից: Մտահաղացման հեղինակ` Ջուլիան Հենգչլիթը նշել է, որ իրենք շատ երկար են նախապատրաստվել միջոցառմանը, նախորդ տարի ներկայացնելով պարող ռոբոտների, այս անգամ որոշել են փոքր ինչ կատարելագործել դրանք:
Հավանեցիր? դե տեղեկացրու ընկերներիդ
DJ անունով ռոբոտը պատրաստվել է մեքենայի տարբեր մասերից: Մտահաղացման հեղինակ` Ջուլիան Հենգչլիթը նշել է, որ իրենք շատ երկար են նախապատրաստվել միջոցառմանը, նախորդ տարի ներկայացնելով պարող ռոբոտների, այս անգամ որոշել են փոքր ինչ կատարելագործել դրանք:
Հավանեցիր? դե տեղեկացրու ընկերներիդ
Ճապոնիայի ավերիչ երկրաշարժն
այժմ կարելի է լսել (տեսանյութեր)
22:06• 07.03.12
Ավերիչ երկրաշարժը Ճապոնիայում, որ տեղի է ունեցել 2011թ. մարտին, այժմ կարելի է լսել, ամերիկյան գիտնական Չժի Գան Պենը սեյսմիկ ալիքները ձայնային տատանումների է վերածել: Այդկերպ սեյսմոլոգները նոր գործիք են ստացել, որը թույլ կտա ավելի լավ նույնականացնել սեյսմիկ տատանումների տարբեր տիպերը:
Նշենք, որ 9 մագնիտուդով երկրաշարժը տեղի էր ունեցել Ճապոնիայի հյուսիս-արեւելքում, 2011թ. մարտի 11-ին: Դրան հետեւել էր ցունամին, որի ալիքների բարձրությունը տեղերում հասել է 30-40 մետրի: Զոհվել կամ անհետ կորել են 19 հազար մարդ:
«Երկրաշարժի ձայները կարող են հիշեցնել բոլորիս հայտնի ձայները, ինչպես ամպրոպի ձայնը, փոփ-քորնի ցորնահատիկների պաթյունը եւ հրավառության ձայնը»,- ասել է Չժի Գան Պենը:
Մարդկային ականջն ունակ է տարբերել ձայներ 20 հերցից մինչեւ 20 կիլոհերց, սեյսմիկ տատանումների դիապազոնն ավելի ցածր է:
Պենն ու իր կոլեգաները պարզապես արագացրել են սեյսմիկ տատանումների ձայնագրությունը, արդյունքում հաճախականությունը բարձրացել է մինչեւ ձայնի մակարդակի:
Ձայնագրության մեջ կարելի է լսել, թե ինչպես տեկտոնական սալի գլխավոր ցնցումից հետո սալերը նոր դիրք են զբաղեցնում, այդ գործընթացը կարող է շարունակվել տարիներով, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Հավանեցիր դե տեղեկացրու ընկերներիդ
Հավանեցիր? դե տեղեկացրու ընկերներիդ
Հավանեցիր? դե տեղեկացրու ընկերներիդ
Ռոբոտ-գեղանկարիչը
խոշորագույն ՏՏ տոնավաճառի
«մեխն» է
21:22• 07.03.12
Գերմանիայի Հանովեր քաղաքում անցկացվող տեղեկատվական տեխնոլոգիաների աշխարհի խոշորագույն տոնավաճառում` CeBIT-ում, «գեղանկարիչ» ռոբոտ է ներկայացվել: Այդ ռոբոտը նախագծել է գերմանական Ֆրաունհոֆերի ինստիտուտը:
Ռոբոտը նախ ֆիքսում է բնորդներին, ապա 3 րոպեի ընթացքում գծանկարի կամ ծաղրանկարի տեսքով թղթին հանձնում այն, ինչ «տեսնում է»: Ավելի լավ արդյունք ակնկալողները պետք է համբերեն մոտ 10 րոպե:
Տոնավաճառի ժամանակ մետաղյա գեղանկարչի համար կեցվածք ընդունել ցանկացողների թիվը շատ մեծ է եղել, բայց նրանցից ոչ բոլորն են գոհ եղել արդյունքներից: Ըստ մասնագետների` դրա պատճառն այն է, որ ի տարբերություն մարդկանց, մեքենան ավելի ազնիվ է` իր բնորդներին ճիշտ այնպիսին պատկերելու, ինչպիսին նրանք կան: Ավելի պարզ ասած` եթե դուք փոքր շուրթեր ունեք, ապա համակարգչային նկարիչը դրանք հենց փոքր էլ պատկերում է` բացատրել է նախագծի հեղինակներից մեկը:
Այն դեպքում, եթե Մոնմարտրում պատկերը կարող է 20 դոլար արժենալ, ռոբոտ-գեղանկարչի գինը 52 000 դոլար է:

Sony ընկերության առաջին
սմարթֆոնը
16:43 • 07.03.12
Sony ընկերությունը Ericsson-ից «բաժանվելուց» հետո ներկայացրել է իր առաջին սմարթֆոնը, տեղեկացնում է Vesti.ru-ն, նշելով, որ շուտով արտադրանքը միջազգային շուկա դուրս կգա:
Xperia S-ը կունենա 2 առանձին 1.5 գեգահերց պրոցեսոր, 32 գեգաբայթ հիշողություն, 4.3 դյույմ էկրան և զինված կլինի 12 մեգապիքսելանոց տեսախցիկով:
Նշվում է որ նոր սմարթֆոնը կունենա NFC չիպ, որի շնորհիվ դրանից օգտվողը մեկ հպումով կկարողանա միացնել կամ անջատել նախընտրելի ֆունկցիան կամ ծրագիրը:

«Տիտանիկը» Լուսնի պատճառով
է խորտակվել. նոր վարկած
21:22 • 06.03.12
Շուրջ 100 տարի «Տիտանիկի» խորտակման մեղքը կրած այսբերգը այժմ կարող է ներում ստանալ, գրում է բրիտանական Daily Telegraph-ը` անդրադառնալով խորտակման հնարավոր նոր պատճառին, որn ըստ գիտնականների, եղել է Լուսինը: Այս մասին Տեխասի Պետական համալսարանի պրոֆեսոր Դոնալդ Օլսենը զեկուցում է տպագրվել Sky & Telescope ամսագրում:
Ըստ նոր ուսումնասիրության` իրականում «Տիտանիկի» խորտակումը «կանխորոշվել» էր բուն աղետից դեռ 3 ամիս առաջ` լուսնային զարգացումների բերումով:
Ըստ ուսումնասիրողների` 1912-ի հունվարի դրությամբ մի շարք աստղագիտական գործոններ են համընկել, այդ թվում` 1400 տարվա մեջ Լուսնի առավելագույն մոտեցումը Երկիր մոլորակին:
Այս ամենի պատճառով Կանադայի ափերից հսկայական այսբերգներ են առանձնացել իրենց սովորական տեղերից և լողացել դեպի հարավ: Դրանցից մեկն էլ, ինչպես հայտնի է 1912-ի ապրիլի 14-ին բախվեց «Տիտանիկին»` խլելով 1500 մարդու կյանք:
Ըստ պրոֆեսոր Օլսենի հենց լուսնային գործոնով է բացատրվում, թե ինչպես կարող էին այդքան շատ այսբերգներ հայտնվել «Տիտանիկի» ճանապարհին:
Գիտնականները չեն կարող հստակ ասել, թե 1912 թ.-ի հունվարին որտեղ է գտնվել «Տիտանիկը» խորտակած սառցալեռը, սակայն իրենց վարկածը կարող է «գիտականորեն խելքին մոտ լինել»:

Պենտագոնի պատվերով
ստեղծված չորքոտանի ռոբոտը
կարող է ժամում 29 կմ անցնել
14:54 • 06.03.12
Միացյալ Նահանգների ռազմական գերատեսչության պատվերով ստեղծված չորքոտանի ռոբոտը երեկ արագության ռեկորդ է գրանցել` ժամում անցնելով 29 կմ: Ինչպես լրագրողների հետ զրույցում նշել է «Բոստոն դայնեմիքս» ընկերությաան աշխատանքային խմբի ղեկավար Ալֆրեդ Ռիցին, «Չիտա» անվանակոչված ռոբոտը «կարող է ավելին անել»:
«Մենք կառուցել ենք «վազքուղի», որի վրա կարելի է ցույց տալ նույնիսկ ժամում 80 կմ արդյունք: Ծրագրում ենք որքան հնարավոր է արագ լաբորատոր փորձարկումներից անցում կատարել դաշտային փորձարկումների: Մենք ցանկանում ենք հասկանալ` ինչպիսին են արագաշարժ ռոբոտների իրական հնարավորությունները», - ասել է նա:
Այս նախագիծը ֆինանսավորել է Պենտագոնի հեռանկարային հետազոտությունների ծրագրերի վարչությունը: Ենթադրվում է, որ «Չիտան» մարտի դաշտում կկատարի տարբեր խնդիրներ, այդ թվում` կհետապնդի թշնամուն և կօգնի վիրավորների: Այս ռոբոտը կարելի է օգտագործել դժբախտ պատահարների ժամանակ` տուժածներին փրկելու համար:
«Բոստոն դայնեմիքս»-ն աշխատում է այլ պատվերի` «երկաթյա էշ» ստեղծելու վրա, որով ծրագրվում է համալրել բանակային ստորաբաժանումները և ծովային հետևակը:
Հավանեցիր? դե տեղեկացրու ըկկերներիդ

Մարդու գլխուղեղը ավելի
«նիհար» է, քան կարծում ենք.
գիտնականներ
19:09 • 05.03.12
Բրազիլացի գիտնականները պարզել են, որ մարդկային ուղեղը պարունակում է ոչ թե 100 մլրդ այլ 86 մլրդ նեյրոն, հետևաբար մարդու գլխուղեղի ակտիվությունն էլ զգալի ցածր է: Չնայած, այս ամենը չի խանգարում մարդկանց համարել մոլորակի ամենախելացի էակները:
Հետազոտությանը մի քանի տաղամարդու աճյուն է օգտագործվել, ովքեր իրենց մարմինները կտակել էին մահից հետո գիտական փորձեր կատերու համար, գրում է utro.ru-ն:
Հաշվարկելով գլխուղեղի նեյրոնները, գիտնականները 14 միլիարդի տարբերություն են նկատել, ինչը սենսացիա են համարել:
«Եթե 14 մլրդ-ն առաջին հայացքից ոչ այնքան մեծ տարբերություն է համարվում, ապա համեմատության համար հարկ եմ համարում նշել, որ նույն քանակությամբ նեյրոններ պարունակվում է պավիանի, կամ էլ դրա կեսը`գորիլայի գլխուղեղում: Այսպիսով այն իրականում էական տարբերություն է», - ասել է ծրագրի ղեկավար Սյուզաննա Ժերկուլանո-Ժուզելը:
Միաժամանակ, հետազոտության ղեկավարի հետ ոչ բոլորն գործընկերներն են համամիտ: Որոշ մասնագետների կարծիքով մարդու գլխուղեղը ոչ մի կապ չունի զարգացածության մակարդակի հետ, իսկ տրամաբանական խնդիրները կարելի է լուծել փորձի և հմտության շնորհիվ նույնիսկ նեյրոնների քիչ քանակի դեպքում:
Գիտնականների մեկ այլ խումբ էլ բացասաբար է անդրադարձել գլխուղեղի բջջիջները հաշվարկելու գաղափարին, նշելով, որ ՁԻԱՀ-ի կամ քաղցկեղի դեմ դեղամիջոցների հայտանբերումը ավելի օգտակար կլիներ:
Հավելենք, որ վերջերս բրիտանացի գիտնականները պարզել էին, որ մարդու գլխուղեղը սկսում է ծերանալ 45 տարեկանից,և ոչ թե 60:

2011-ի լավագույն
լուսանկարները` National
Geographic-ից (լուսանկարներ)
22:23 • 03.03.12
National Geographic-ն ի մի է բերել 2011-ի ընթացքում իր կողմից ներկայացված լավագույն լուսանակրները:
Հավանեցիր? դե տեղեկացրու ընկերներիդ
Բջջայինը լիցքավորելու
էլեկտրական դիմակ է ստեղծվել
15:30 • 03.03.12
Բրազիլացի Ժուաո Պաուլո Լամոլիան նոր լիցքավորման սարք է ստեղծել, որն ունակ է օգտագործել մարդու շնչելու և արտաշնչելու էներգիան, տեղեկացնում է membrana.ru-ն:
Էլեկտրական AIRE դիմակը հնարավոր է օգտագործել ցանկացած իրավիճակում, նույնիսկ քնած ժամանակ և այդպես լիցքավորել բջջային հեռախոսը կամ սմարթֆոնը:
«Դիմակով կարող եք վազել, քայլել, այն կարող եք օգտագործել նույնիսկ երբ գիրք եք կարդում»,- ասել է Լամոլիան, ով իր հայտնագործության համար red dot փառատոնի ժամանակ է արժանացել հատուկ դիզայներական մրցանակի:
Դիմակի ներսում փոքրիկ տուրբիններ են, որոնք նույնիսկ թեթև քամու դեպքում պտտվում են ու էներգիա արտադրում:

Windows 8 –ն արդեն հասանելի է 15:31 • 01.03.12
Microsoft ընկերությունը ներկայացրել է իր նոր օպերացիոն համակարգի փորձնական տարբերակը: Windows 8-ը մինչև պաշտոնապես շուկայում հայտնվելը, կարող են փորձարկել միայն Windows 7 օպերացիոն համակարգից օգտվողները, տեղեկացնում է BBC-ն:
Նոր համակարգի փոփոխությունները հիմնականում վերաբերում են արտաքին տեսքին, որն առավել հիշեցնում է բջջայիններում օգտագործվող Windows-ը: Ի տարբերություն նախորդների, Windows 8-ում բացակայում է Start ստեղնակը, որը փոխարինել է շարժվող պանելով, որի վրա գտնվում է «Մենյու»-ն:
Ընկերության Windows բաժանմունքի նախագահ Սթիվեն Սինովսկու խոսքերով` վերջին մի քանի ամիսներին համակարգում ավելի քան 100 հազ փոփոխություն է արվել:
Այս պահի դրությամբ դեռ չի նշվում թե Windows 8-ը երբ պաշտոնապես կհանվի շուկա:

Հենք անունով կատուն սենատորի
թեկնածու է առաջադրվել
(տեսանյութ)
16:39 • 29.02.12
Ամերիկյան Սփրինգֆիլդ քաղաքի Հենք անունով կատուն ԱՄՆ-ում դարձել է սենատորի թեկնածու: Նա քվեաթերթիկում ներկայացված է որպես անկախ թեկնածու: Չորքոտանու նախընտրական ծրագրում նշվում է, որ նրա հիմնական նպատակը աշխատատեղերի ստեղծումն է եւ որ դա կօգնի բարելավել կյանքը սկզբում քաղաքներում, այնուհետեւ մարզերում, ապա նաեւ ողջ երկրում:
Հենքի կարգախոսն է. «Կաթ ամեն ճաշամանում», հաղորդում է Fox News-ը:
9-ամյա Հենքի մրցակիցը փորձառու քաղաքական գործիչներ են` հանրապետական Ջորջ Ալենը եւ դեմոկրատ Թիմ Քեյնը: Կատվի նախընտրական ծրագրին կարելի է ծանոթանալ նրա պաշտոնական կայքում, Facebook-ի իր էջում եւ Twitter-ի միկրոբլոգում: Հենքը մտադիր է Սենատում զբաղեցնել Վիրջինիայի ներկայացուցիչ Ջեյմս Ուեբի տեղը, ով չի ցանկանում մասնակցել 2012-ի ընտրություններին:

Անջելինա Ջոլիի աջ ոտքն իր էջն է
բացել Twitter-ում (լուսանկարներ)
15:20 • 29.02.12
Հոլիվուդյան գեղեցկուհի Անջելինա Ջոլիի աջ ոտքն իր սեփական միկրոբլոգն ունի Twitter սոցցանցում: Այս բլոգը գրանցվել է այն բանից հետո, երբ Ջոլիի ոտքը Օսկարի մրցանկաբաշխության արարողութունից առաջ դրվել է կարմիր գորգին:
Դերասանուհին նկարահանվել է` առաջ բերելով աջ ոտքը եւ ցուցադրելով իր երեկոյան զգեստի խոր բացվածքը: Նման դիրքով դերասանուհին հայտնվել է նաեւ բեմում բուն արարողության ժամանակ:
@AngiesRightLeg թվիթերում առանձնապես բովանդակալից գրառումներ չկան: Ոտքը պարզապես խնդրում է ուշադրություն դարձնել իրեն եւ չմոռանալ, որ ինքն այդտեղ է: Անջելինա Ջոլիի ոտքի միկրոբլոգը ավելի քան տասը հազար հետեւորդ ունի, հայտնում է Lenta.ru-ն:
Ջոլիի ոտքը հոլիվուդյան դիցուհիների միակ եւ ամենագրավիչ մարմնի մասը չէ. ավելի վաղ միկոբլոգ են ունեցել նաեւ Ջենիֆեր Լոպեսի պտուկները:
Հիշեցնենք, որ «Օսկարի» մրցանակաբաշխության հանձնման արարողությունը տեղի է ունեցել փետրվարի 27-ի գիշերը:
Արարողության գլխավոր հաղթողն է դարձել «Արտիստը» ֆիլմը, որն արժանացել է հինգ արձանիկների, այդ թվում նաեւ տարվա լավագույն ֆիլմ անվանակարգում:

400 տարվա ընթացքում լինում է
ոչ թե 100, այլ 97 նահանջ տարի
10:12 • 29.02.12
Տարին ունի ոչ թե 365 կամ 366 օր այլ, 365.2425 օր: Չորս տարիների ընթացքում այս մնացորդները միմյանց են գումարվում են և դառնում մեկ օր: Tert.am-ի հետ զրույցում աստղագետ Արեգ Միքայելյանը մեկնաբանեց օրացուցային այս փաստը:
«Չորս տարիների ընթացքում այդ րոպեներ միացումից իրականում մեկ օր չի ստացվում: Բայց մենք չէինք կարող կիսատ օր անել, այդ պատճառով էլ որոշվեց յուրաքանչյուր 400 տարվա ընթացքում անել ոչ թե 100 նահանջ տարի, այլ 97: Այսինքն երեք նահանջ տարի պակասեցնելով մենք լիարժեքորեն կհամապատասխանենք երկրի շուրջ արեգակի պտույտին», - ասաց նա:
Աստղագետը տեղեկացրեց, որ գիտականների հաշվարկով, որպեսզի Երկրի շուրջը արևի կատարած պտույտը լիարժեքորեն համապատասխանի, որոշվել է, որ յուրաքանչյուր 4-ի վրա չբաժանվող հարյուրամյակը այսուհետև նահանջ տարի չի լինելու:
«Այսպիսով, 1700, 1800 և 1900 թվականները նահանջ տարիներ չէին, իսկ 1600-ը և 2000-ը նահանջ էին: Նահանջ տարիներ չեն լինի նաև 2100, 2200 և 2300 թվականները», - ասաց նա, շեշտելով, որ դեռ երկար դարեր օրացույցում փոփոխություններ անելու կարիք չի լինի, քանի որ այն մեծ ճշգրտություն ունի:

Առաջիկա 3 տարում Mercedes-ը
10 նոր մոդել կթողարկի
(լուսանկարներ)
18:34 • 28.02.12
Գերմանական Mercedes-Benz ընկերությունը ներկայացրել է առաջիկա տարիների իր ծրագրերը: Ինչպես հաղորդում է Autonews.ru-ն, մինչ 2015 թվականն այն կթողարկի 10 նոր մոդել ու կթարմացնի արդեն գոյություն ունեցող մոդելային շարքը:
2014 թ.-ին վաճառքում կհայտնվեն SLC երկդռնանի կուպեն (գինը` սկսած 120.000 դոլարից) և C դասի չորրորդ սերնդի մեքենան: Դրա կաբրիոլետ տեսակը, ինչպես նաև նորացված SLK-ն վաճառքում կհայտնվեն արդեն 2015թ.:
Ընկերության բյուջետային հատվածի մեքենաներից նշվում են վերջերս ներկայացված B դասի կոմպակտվենն ու նոր սերնդի A դասի հինգդռնանի հեչբեքը, որի շնորհանդեսը տեղի կունենա Ժնևի ավտոսրահում:
Բացի այդ, նոր սեդան է ներկայացվելու, որը կփոխարինի ներկայիս CLC-ին:
2014 թ.-ին ծրագրվում է ուլտրակոմպակտ քրոսովերի թողարկում, որը հավանաբար հայտնի կլինի GLC անվամբ, իսկ 2015-ին կհայտնվի M դասի պլատֆորմի վրա ստեղծված քրոսովեր` BMW X6-ի մրցակիցը:
Ամենամոտ ժամանակներում սպասվում է նորացված GL դասի մեքենայի շնորհանդեսը:

Ամերիկան բացահայտել է ոչ թե
Կոլումբոսը, այլև Սիբիրի
ժողովուրդները. գիտնականներ
16:30 • 28.02.12
Վերջին հնագիտական պեղումները թույլ են տվել գիտնականներին ենթադրել, որ Ամերիկա մայրցամաքը 10 հազ տարի առաջ բացահայտել են ամերիկյան հնդկացիների սիբիրյան նախնիները:
Ինչպես գրում է The Independent թերթը, ԱՄՆ արևելյան ափերի երկայնքով հայտնաբերվել են 19- 26 հազ տարվա հնության մի քանի տասնյակ քարե գործիքներ: Դրանց մեծ մասը հայտնաբերել է Դելավեր նահանգի համալսարանի գիտնական Դարին Լոուրին: Մի քանի գտածոներ էլ հայտնաբերվել են ջրի հատակին. քարե դարում այս տարածքը եղել է ցամաք:
Վաշինգտոնում Սմիթսոնների ինստիտուտի պրոֆեսոր Դենիս Սթենֆորդը և Էքսեթերի համալսարանի պրոֆեսոր Բրյուս Բրեդլին, որոնք զբաղվում են տվյալ հետազոտությամբ, ուսումնասիրել են բոլոր գտածոները և հաստատել, որ Սիբիրի բնակչության մի մասը սառցե ժամանակաշրջանում սառույցների վրայով գաղթել է Հյուսիսային Ամերիկա:
Նրանց հիպոթեզը հրապարակվել է այս ամիս լույս տեսած Across Atlantic Ice գրքում: Գիտնականները նախկինում ևս հակված են եղել այդ վարկածին, սակայն մինչ այժմ չեն ունեցել բավարար ապացույցներ:
Փորձագետներն ընդգծել են, որ այդ բացահայտումը կարող է մարդկության` Երկիր մոլորակում տարածվելու հարցում շատ օգտակար լինել:
Ներկայում գիտնականների մեծ մասը կողմնակից է 1492թ. Քրիստափոր Կոլումբոսի կողմից Ամերիկայի բացահայտման վարկածին: Գոյություն ունեն այլ հիպոթեզներ` առավել վաղ շրջանում եվրոպացիների` ամերիկյան մայրցամաքների հետ առնչությունների վերաբերյալ:

Գիտնականներն անմահ
օրգանիզմ են հայտնաբերել
15:03 • 28.02.12
Բրիտանացի գիտնակաները սենսացիոն բացահայտում են արել, հայտարարելով որ հայտնաբերվել է անմահ կենդանի օրգանիզմը, տեղեկացնում The Telegraph-ը։
Նոթինգհեմի Համալսարանի գիտնականները մի շարք փորձաքննություններից հատո պարզել են, որ լճերում ու խոնավ անտառներում ապրող որդերը կարող են հավերժ ապրել։
Նրանք այն կարծիքին են, որ որդերն ունակ են վերակենդանանալ, նույնիսկ դրանց մարմինը կիսելուց հետո։ Հետազոտության ընթացքում գիտնականները առնվազն 20 հազ որդ են մասնատել և որոշ ժամանակ անց առանձին ամբողջական մարմիններ են դարձել։
Գիտնականները համոզված են՝ այս բացահայտման շնորհիվ նրանց կհաջողվի հասնել մարդու անմահության գաղտնիքին։
Որդերի հավերժության հիմնական գաղտնիքն այն է, որ այս օրգանիզմի ԴՆԹ-ի` տելոմեր անվամբ հայտնի հատվածն, ունակ է հավերժորեն պահպանել իր երկարությունը։
«Մեր հաջորդ նպատակն է առավել մանրամասն ուսումնասիրել անմահ օրգանիզմի կառուցվածքը», - նշել է գիտնական Ազիզ Աբուբաքերը։

Լեոնարդո Դի Կապրիոն սուրճի
բիզնեսով է զբաղվելու
17:24 • 25.02.12
Դերասան Լեոնարդո Դի Կապրիոն «La Colombe» հայտնի ընկերության հետ համատեղ սկսում է իր անձնական ապրանքանիշով սուրճի արտադրությունը: Rollingstone.ru-ի հաղորդմամբ սուրճի վաճառքից գոյացած ողջ հասույթը կհատկացվի բարեգործական նպատակների:
«LYON» սուրճը գովազդվում է որպես «թեթև, մրգային սուրճ»: Արդյոք դերասանը խմում է իր սեփական արտադրության սուրճը, թե ոչ` չի նշվում:
Հավելենք, որ սուրճի բիզնեսով զբաղվում է նաև մեկ այլ հոլիվուդյան դերասան Հյու Ջեքմանը:
Հավանեցիր? դե տեղեկացրու ընկերներիդ
«LYON» սուրճը գովազդվում է որպես «թեթև, մրգային սուրճ»: Արդյոք դերասանը խմում է իր սեփական արտադրության սուրճը, թե ոչ` չի նշվում:
Հավելենք, որ սուրճի բիզնեսով զբաղվում է նաև մեկ այլ հոլիվուդյան դերասան Հյու Ջեքմանը:
Հավանեցիր? դե տեղեկացրու ընկերներիդ
65 մլն տարի առաջ ձիերը եղել են
կատվի չափերի
14:55 • 25.02.12
Ամերիկացի գիտնականներն եկել են այն եզրահանգման, որ 65 մլն տարի առաջ` պալեոգենի ժամանակաշրջանում, ձիերը եղել են կատվի չափերի:
Ինչպես հայտնում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ» գործակալությունը, Միչիգանի համալսարանի պալեոնտոլոգիայի թանգարանի տնօրեն Ֆիլիպ Ջինջերիչի գլխավորած գիտական խումբը հետազոտել է հնագույն ձիերի քարացած մնացորդները և պարզել, որ այդ ժամանակաշրջանում ձիերը կշռել են ընդամենը 4 կգ: Ըստ գիտական խմբի` նման փոքր չափերի պատճառը եղել է այդ դարաշրջանում կլիմայի կտրուկ տաքացումը: Այնուհետև երկարատև ցրտերն այս կենդանիներին մեծացրել են` հասցնելով ներկա չափերի:
Գիտնականները հաստատում են, որ միջավայրի ջերմաստիճանի փոփոխությունն անմիջականորեն ազդում է կաթնասունների չափերի վրա: Ըստ նրանց` նույնն ազդում է նաև մարդկանց վրա:

Google-ի Chrome դիտարկիչն
առավել գաղտնի կդառնա
13:53 • 25.02.12
Աշխարհահռչակ Google ընկերությունն իր Chrome դիտարկիչում ավելացնելու է Do Not Track (չհետևել) կոճակը, տեղեկացնում է Bloomberg-ը։
Այս ֆունկցիայի շնորհիվ Google Chrome-ն էլ ավելի պաշտպանված կլինի, քանի որ սահմանափակվում է օգտագիրոջ` համացանցում իրականացված գործողություններին հետևելու հնարավորությունը։
Ընկերության ղեկավարներն այս քայլով աջակցում են ԱՄՆ-ի իշխանությունների կողմից մշակված համացանցից օգտվողների պաշտպանվածության ավելացման նախաձեռնությանը։
Նշենք, որ բացի Google-ից նմանատիկ նախաձեռնությամբ հանդես են եկել նաև Internet Explorer և Firefox ծրագրերն արտադրող ընկերությունները։

Click to set custom HTML
Այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումներում մեջբերումներ անելիս հղումը garikblog.weebly.com կայքին պարտադիր է:
Բլոգի բոլոր իրավունքները պատկանում են ԳԱՐԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ 2012